ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

ԵՊՀ-ն կարող է կրկին հայտնվել սկանդալի կիզակետում

ԵՊՀ-ն կարող է կրկին հայտնվել սկանդալի կիզակետում
15.09.2023 | 10:02

ՈՒրեմն, ըստ ԵՊՀ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների, ի նշան բողոքի` ԵՊՀ ստորաբաժանումներից մեկի բոլոր աշխատակիցները (նրանց զգալի մեծամասնությունը) պատրաստվում են աշխատանքից ազատման դիմում գրել:

Ընդ որում, տեղեկատվական աղբյուրը նշում է, որ աշխատակիցները նման քայլ պատրաստվում են կատարել ստորաբաժանման ղեկավարի դրդմամբ:

Թե ինչից է դժգոհ ստորաբաժանման ղեկավարն անհայտ է:

Ոմանց կարծիքով, նախատեսվող ակցիայով վերջինս փորձելու է ճնշում գործադրել ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ի նկատմամբ, անձնական բարեկեցությունն ամրապնդելու նպատակով:

Ի դեպ, անձնական բարեկեցության ամրապնդմամբ ԵՊՀ-ում շատերն են զբաղված: Օրինակ, մեկ այլ ստորաբաժանման ղեկավարը (որը նաև փաստաբան է) ԵՊՀ-ից ստանում է աշխատավարձ, սակայն զբաղված է մասնավոր փաստաբանական գործունեությամբ, օրվա զգալի մասն անցկացնելով դատարաններում: Ենթադրում եմ, որ կրկին` ի նշան բողոքի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2251

Մեկնաբանություններ